Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության և շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հանդիպման ընթացքում չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել:
Ամուլսարի հանքի շահագործման հարցով կազմակերպվել է եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության ներկայացուցիչների, «Լիդիան Արմենիա» ընկերության և բնապահպանների ու հանքի շահագործման դեմ համայնքի ներկայացուցիչների միջև:
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի N զորամաս: Նա շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին:
«Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից» հետո հայ հասարակությունը «շոկահարվելու» պակաս չի ունենում: Մեկը մյուսի հետևից այնպիսի աղմկալի ձերբակալություններ ու խուզարկություններ են տեղի ունենում, որ երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել:
Վարչապետ դառնալու առաջին իսկ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԴՄ կտրոններով առևտուր անելու պարտադրանքի մասին: Տնտեսական քաղաքականության առումով, անշուշտ, դրական երևույթ է, սակայն, ըստ ՓՄՁ-ների, ունի նաև խանգարող հանգամանք:
Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...